image

Էրդողանը Փաշինյանին ընդունելու է Ստամբուլում

Էրդողանը Փաշինյանին ընդունելու է Ստամբուլում

Թուրքիայի նախագահական աշխատակազմի հաղորդակցության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը իր սոցցանցերի էջում գրառում է արել՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 20-ին աշխատանքային այցով կժամանի մեր երկիր։

Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարոն Փաշինյանին կընդունի Ստամբուլում»։