Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով երկրում ստեղծվել է Մշակույթի եւ արվեստի քաղաքականության խորհուրդ, որի 14 անդամներից մեկը, «Արեւելք»-ի տեղեկություններով, հայ է՝ Արամ Կուրանը։ Նա պոլսահայ համայնքում հայտնի գործիչ է՝ «Լոյս մեդիա»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ «Լոյս մեդիա»-ն հրատարակում է «Լոյս» պարբերականը եւ միաժամանակ ղեկավարում նույնանուն հեռուստատեսությունը, որ հեռարձակվում է Թուրքիայում՝ հիմնականում հայկական բովանդակությամբ։
Նորաստեղծ խորհուրդը գործելու է Թուրքիայի նախագահի հովանավորությամբ եւ աշխատանքներ է տանելու՝ երկրում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Արամ Կուրանին ընդունել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը եւ շնորհավորել նախագահական խորհրդում ընդգրկվելու առթիվ։