image

«Եռանկյունի» ֆիլմի դերասանը թատերական նոր բեմադրություն է կատարել (լուսանկարներ)

«Եռանկյունի» ֆիլմի դերասանը թատերական նոր  բեմադրություն է կատարել (լուսանկարներ)

L'Orient-Le Jour-ն  անդրադարձել է հայ բեմադրիչի նոր բեմադրությանը, որը համարձակ քայլ է համարվում արաբական աշխարհում` կնոջ  խնդիրները բեմ հանելու առումով:  Բեմադրիչ, դերասան Ժիրայր Ավետիսյանը «Տիկին Բադիհայի գաղտնիքները» խորագրով մենաներկայացում է բեմադրել  արաբ դերասանուհի Նադա Աբու Ֆարհադի մասնակցությամբ, որի առաջնախաղը տեղի է ունեցել երեկ` Բեյրութի «Մետրո Ալ Մադինա» թատրոնում ` «18+» նշագրումով:  

Ժիրայր Ավետիսյանը դերասանություն եւ ռեժիսորական արվեստ է սովորել Երեւանում: Ուսանողական տարիներից նրան նկատել է  ռեժիսոր Հենրիկ Մալյանը, հրավիրել երիտասարդ դերասանին` նկարահանվելու «Եռանկյունի» ֆիլմում: «Եռանկյունի»-ում Ժիրայր Ավետիսյանը խաղում է Հովիկի ընկերոջ դերը, որ ազդագիր է փակցնում եւ երազում լողալ սովորելու մասին:  Ըստ մեր տեղեկությունների, նա խոստումնալից դերասան եւ ռեժիսոր  է եղել, սակայն  ինչ-ինչ պատճառներով հեռացել է Երեւանից:  Լիբանանում Ժիրայր Ավետիսյանը զբաղվում է թատերական արվեստով եւ գեղանկարչությամբ: