image

Դարձեալ կրակոց Երասխի ուղղութեամբ

Դարձեալ կրակոց Երասխի ուղղութեամբ

30 Յուլիսին ատրպեճանական զինուած ուժերը հերթական անգամ սադրանքի դիմած են հայ-ատրպեճանական սահմանի նախիջեւանեան ուղղութեամբ։ Այս մասին հաղորդած են ՀՀ պաշտպանութեան նախարարութենէն: 

«Մասնաւորապես՝ ժամը 11։20-ից մինչեւ 11։30-ը, ատրպեճանական ստորաբաժանումները, դիպուկահար զէնքերից եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ։

Պատասխան գործողութիւններով հակառակորդի կրակը լռեցուել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։