image

Ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է

«Հետքը» հաղորդում է, որ իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 21-րդ  տարին բանտում գտնվող Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ, ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Սողոմոն Քոչարյանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ ըստ բժշկի, նրան կարող է փրկել միայն հրաշքը: «Հետքը» հիշեցնում է, որ  Սողոմոն Քոչարյանը սրտի իշեմիկ հիվանդությամբ  ենթակա է պատժից ազատման: Այդպես է սահմանված Կառավարության 825-Ն որոշմամբ: