ՀՀ ազգային հերոսի կոչմանն արժանացած առաջին բժիշկ, , սրտային վիրաբույժների սերունդ կրթած սիրիահայ անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանը կրկին Հայաստանում է, տեղեկանում ենք Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից:
Բժիշկ Հովակիմյանն իրեն նվիրել է կյանքեր փրկելու մեծ գործին, նրա ձեռքերով երկրորդ կյանք են ստացել ու շարունակում են ստանալ բազում մարդիկ:
Հոկտեմբերի 27-ին կրկին այցելելով Հայաստան՝ անվանի սրտաբանը իր ստեղծած թիմի կողքին է եւ կատարում է բժշկական եւ մարդասիրական իր մեծ առաքելությունը:
Բժշկական կենտրոնից տեղեկանում ենք նաեւ, որ այս օրերին իրականացվել են (եւ կշարունակեն իրականացվել) սրտի բնածին արատներով երեխաների մի շարք բարդագույն եւ ծանր վիրահատություններ (այդ թվում նաև կրկնակի վիրահատություններ):