Առցանց ասուլիսի ժամանակ յայտարարած է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարեանը։
Բեգլարեանի խօսքով՝ բաւականին աշխատանքներ տարուած են ու կը տարուին, որոնք չեն ալ երեւիր՝ հաշուի առնելով անվտանգային խնդիրներու եւ անոնց արտաքին, քաղաքական հատուածի նրբութիւնները։
«Այս պահին առաջնահերթօրէն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգութիւնը, եւ խոշոր առումով մենք տեսել ենք, որ ապահովուած է, ի հարկէ, փոքր դէպքեր, միջադէպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանգներ եղել են։ Մեր զինուած ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղեակ չեն, եւ կանխարգելուած դէպքերի մասին էլ ոչ ոք տեղեակ չի լինում, չեն էլ կարող պատկերացնել, թէ ինչ կը լինէր, եթէ այդ դէպքերը չկանխարգելուէին»,-ըսած է պետական նախարարը: