Այսօր Ստամբուլում և բազմաթիվ հայկական համայնքներում ոգեկոչում են պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը: Իր անվախ ելույթներով ու քաղաքական ընդգծված դիրքորոշմամբ հայտնի մտավորականը 10 տարի առաջ այս օրը սպանվեց «Ակօսի» խմբագրատան առջև՝ նոր էջ բացելով Թուրքիայի մտավորական, քաղաքական կյանքում: Չնայած ամեն օր ստացվող բազմաթիվ սպառնալիքներին, Հրանտ Դինքը շարունակում էր Թուրքիայի փոփոխության դեմ իր պայքարը, ընդ որում, նրա պայքարը ոչ միայն թուրքերի դեմ էր, այլ ցեղասպանության բեռը շալակած, դրա բացասական ազդեցությունից չազատագրված և 21-րդ դար մտած հայերի:
Հրանտ Դինքի սպանության դեմ ոտքի ելավ ոչ միայն հայությունը, այլև՝ Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը՝ սկիզբ դնելով «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսին: