image
Հրատապ լուրեր:

Այսօր երջանկության միջազգային օրն է

Այսօր  երջանկության միջազգային օրն է

2012-ի մարտի 20-ին ՄԱԿ-ը որոշեց օրը հռչակել Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։

Մարտի 20-ը պատահական չի ընտրված։ Այն գարնանային գիշերահավասարի օրն է, երբ օրն ու գիշերը գրեթե հավասար են։ Նոր տոնը սահմանողները դրանով ընդգծել են, որ մոլորակի բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն երջանիկ լինելու համար: Այդ առթիվ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։