Բնիկ Լիբանանցի եւ Աւստրիա հաստատուած բեմադրիչ ՝ Սիւզան Խարտալեան կը գրէ՝
«Աւրորա» մրցանակը այս տարի պէտք է տալ Անդրանիկ Չաւուշեանին. Ան հրաշքներ կը գործէ Աղաւնո համայնքին եւ շրջապատին համար։ Ու վստահ եմ, իր տասը նոր «Աղաւնո»ներ կը հաստատէ։
Չաւուշեան առիթով մը ըսած է
«Ինչպէս կարող են իմ փոխարէն որոշում կայացնել, թե իմ ընտանիքը ուր ապրի, ինչպէս ապրի կամ քոչվոր ցեղի պես լինե՞նք։ Առանց իմ հետ քննարկման ո՞նց կարող է իմ սեփականության հարցը լուծել ինչ-որ մեկը։ Ես կեանքի գնով կը պաշտպանեմ իմ տունն ու հողը, հայրենիքը։ Հաւատացէք, հիմա այսպես մտածողները շատ են, քիչ չեն, իրար գտնում են մագնիսի պես։ Հիմա այդ պահն է, մեզ մոտ գալիս են մեր նման մտածելակերպ ունեցող մարդիկ...»։
Նշենք, որ հերոսական կեցուածքներով յայտնի Անդրանիկ Չաւուշեան հայր է բազմանդամ ընտանիքի եւ ան «Աղաւնո»ի գիւղապետն է։