image

Այցելություն Հալեպի «Հայ քույրերի վարժարան»

Այցելություն Հալեպի «Հայ քույրերի վարժարան»

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի «Հայ քույրերի վարժարանի» (Զանապեք) տնօրինության հրավերով այցելել է հիշյալ հաստատություն, տեղեկանում ենք հյուպատոսությունից: 

Այցելության ընթացքում Բ.Բադալյանը քույր Եոլանտի եւ քույր Մարիեթի ուղեկցությամբ շրջայց է կատարել հաստատության մասնաշենքերով, ծանոթացել վարժարանի տարբեր հատվածներին երկրաշարժի հետեւանքով հասցված վնասներին:

Տնօրինության հետ կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայրենիք-Սփյուռք փոխառնչությունների վերաբերյալ եւ պայմանավորվածություն ձեռք բերվել առավել հաճախակի դարձնել նմանատիպ շփումները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Բերիո Կաթողիկե Հայոց Թեմի առաջնորդարանի քարտուղարուհի Անի Չալօղլյանը: