«Հրապարակ» թերթը կը գրէ.
«Գորիս-Կապան մայրուղու 21 քիլոմեթրանոց հատուածը, որը 44-օրեայ պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը յանձնեց ատրպէյճանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ատրպէյճանական կողմն այստեղ փշալարեր եւ պեթոնէ արգելապատնէշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթեւեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում: ՀՀ բարձրաստիճան պաշտօնեաները սկզբում վստահեցնում էին, թէ այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտուել` մաքս վճարելով: Պարզուեց` սուտ էր: Ճանապարհի երկու կողմում հայկական եւ ատրպէյճանական սահմանապահներն են կանգնած: Դատելով երկու օր առաջ արուած այս լուսանկարից` Գորիս-Կապանի այս հատուածն այլեւս երթեւեկելի չէ:
Յիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդիւնքում մեկուսացան նաեւ Շուռնուխ, Որոտան եւ Բարձրաւան բնակավայրերը, որոնք դարձան անկլաւներ եւ մնացին շրջանցող դժուարանցանելի ճանապարհների յոյսին»: