image

Նոր մանրամասնութիւններ Արցախի դէմ եղած սադրանքէն (Տեսանիւթ)

Նոր մանրամասնութիւններ Արցախի դէմ եղած սադրանքէն (Տեսանիւթ)

Արցախի տեղեկատուական շտաբը նոր տեսանիւթ հրապարակած է ներթափանցման յարձակման մանրամասներէն՝ համապատասխան նշումներով:

«Կից ներկայացնում ենք այսօրուայ ադրբեջանական դիւերսիոն յարձակման մանրամասները՝ տեսանիւթում համապատասխան նշումներով: Այստեղ յստակօրէն երեւում է, թէ ինչպէս է ադրբեջանական դիւերսիոն խումբը մօտենում ճանապարհին ու յարձակում ոստիկանական մեքենայի վրայ, որը Ստեփանակերտից ուղեւորուել էր դէպի հերթափոխի վայր, ինչպէս են Պաշտպանութեան բանակի յարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղութեամբ եւ մնացած մանրամասները:

Խորին ցաւակցութիւն ենք յայտնում մեր զոհուած բոլոր երեք հայրենակիցների հարազատներին, որոնք բոլորը գտնւում են Արցախում»: