Հայ գերիներու/ռազմագերիներու Պաքուի մէջ իրականացուող «դատավարութեան», անոնց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիքական բռնութեան եւ նմանատիպ արարգներու մեծ սպառնալիքներու լոյսին տակ, Ատրպէյճանի մէջ օրակարգ բերուած է Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն Ատրպէյճանէն հեռացնելու հարցը:
Այս մասին դիմատետրի իր էջին գրած է Ազգային Ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։
«Ինչպէս տարբեր ՀԿ-ների, միջազգային կազմակերպութիւնների կամ լրատուամիջոցների դէպքում եղաւ, նախ երկրի ներսում նրանց նկատմամբ քարոզչական գրոհ է սկսւում, ապա մեղադրանքներ հնչեցւում լրտեսական գործունէութեան կամ մէկ այլ դրուագով:
Ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժուող Ադրբեջանի վրայ որեւէ լուրջ միջազգայի ճնշում չկայ:
Մի օր լրատուամիջոց է փակւում, մի օր ազատ խօսք հնչեցնելու համար մարդիկ են կալանաւորւում, դեռ չեմ խօսում այն մասին, որ Ադրբեջանը հետեւողականօրէն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպութիւններին, որոնք ինչ-որ ձեւով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարութեան սրընթաց անկումն ու բռնութիւնների աճը:
Մեր տեսանկիւնից խնդիրն առաւել բարդ է, որովհետեւ Կարմիր Խաչի միջոցով է տեղի ունենում Բաքուի բանտերում գտնուող մեր հայրենակիցների հետ տարաբնոյթ կապերը, շփումները:
Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թէ շատ օբյեկտիւ պատկերն այդ կոմիտէի միջոցով է ստացւում»,-գրած է ան։