Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Տ. Արմեն քհն. Կիրակոսյանը համատեղությամբ ծառայության է կոչվել Մասյացոտնի թեմում: Տեր հայրը Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի որոշմամբ որպես այցելու հովիվ կսպասավորի Նոր Կյուրին համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցում: