Արցախում շրջափակման 37-րդ օրը դադարեցվել է գազամատակարարումը, հայտնում է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,-հայտնել է նա:
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից, ավելի ուշ հայտնել է նաեւ Արցախի տեղեկատվական շտաբը:
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի կողմերը: