image

Արցախի նախագահը Աղտամի ճանապարհով բեռնատարներու մուտքը կերպով մը արդարացուց

Արցախի նախագահը Աղտամի ճանապարհով  բեռնատարներու մուտքը  կերպով մը արդարացուց

Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, և պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում պետք է ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը:

Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ:

Անդրադառնալով Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են. «Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,-հավելել է հանրապետության ղեկավարը:

Արցախի նախագահը նաեւ հայտարարել է, որ անզիջում պայքար են մղելու պետականության հիմքերը խարխլողների դեմ եւ այդ անձինք իրենց հայտնի են:

«Մենք  պետք է անզիջում լինենք այն անձանց  նկատմամբ, ովքեր խարխլում են մեր պետականության հիմքերը: Այս մարդիկ մեզ հայտնի են, մենք տեղյակ ենք նրանց կողմից կատարվող հանցանքների եիւ այն ֆինանսավորման աղբյուրների մասին, որոնք իրենք ստանում են: Իմ կողմից նման պահանջ դրված է մեր ուժային կառույցներին այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք իրականացնելու համար»,- ասել է Շահրամանյանը: