image

Արցախի մէջ. Սնունդի տագնապին դէմ պայքարելու համար նոր կարգադրութիւններ

Արցախի մէջ. Սնունդի տագնապին դէմ պայքարելու համար նոր կարգադրութիւններ

6 Յուլիս 2023-էն, օգնութեան կարգով, պիտի կազմակերպուի շաքարաւազի ու ձեթի տրամադրում անչափահաս (1 յուլիսի դրութեամբ 18 տարին չլրացած) երեխայ ունեցող ընտանիքներուն։ Այս մասին յայտնած է Արցախի ընկերային զարգացման եւ գաղթի նախարարութիւնը։ 

«Անչափահաս 1 երեխայի հաշուով կը տրամադրուի 0,5 կգ շաքարաւազ եւ 0,5 լ ձեթ։

Նշուած օգնութիւնը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մէկին կամ միակ ծնողին կամ խնամակալին յուլիսի 6-ից ներկայանալ Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ եւ 10-րդ դպրոցներ՝ իրենց եւ իրենց երեխաների անձը հաստատող փաստաթղթերի եւ հանրային ծառայութիւնների համարանիշների բնօրինակներով, ինչպէս նաեւ ձեթի համար համապատասխան տարայով:

Արցախի Հանրապետութեան շրջկեդրոններում վերոնշեալ օգնութիւնը կը տրամադրուի ս.թ. յուլիսի 7-ից՝ Արցախի Հանրապետութեան սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան ստորաբաժանումների կողմից։

Արցախի Հանրապետութեան շրջանների միւս համայնքներում օգնութիւնը կը կազմակերպուի համայնքների ղեկավարների միջոցով՝ յաջորդող օրերի ընթացքում»,-ըսուած է հաղորդագրութեան մէջ։