image

«Արցախի Ազգային Ժողով գոյութիւն չունի».Գէորգ Պապոյեան

«Արցախի Ազգային Ժողով գոյութիւն չունի».Գէորգ Պապոյեան

Արցախի Ազգային ժողով գոյութիւն չունի: Այս մասին յայտարարած է տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը, արձագանգելով լրագրողի այն հարցին, որ երէկ Արցախի ԱԺ-ն տեղահանուած ժողովուրդի անունով դիմած է ԵԱՀԿ մասնակից պետութիւններուն:

«Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող սպասարկել կոնֆլիկտ եւ Հայաստանի Հանրապետութեան նպատակն է այս պետութեան յարատեւութիւնը եւ այս հողի վրայ տեւական խաղաղութիւն:

Ու մենք ՀՀ-ին հանելու ենք կոնֆլիկտներից, հանել ենք կոնֆլիկտներից: Այստեղ այլեւս պատերազմ չի լինելու, այլեւս ՀՀ-ն կոնֆլիկտների կողմ չի լինելու, խաղաղութիւն է լինելու, ճանապարհների ապաշրջափակում է լինելու, տնտեսական զարգացում է  լինելու, արտագաղթ չի լինելու:

Պէտք է հաշտուել դրա հետ, որ պատերազմ չի լինելու, խաղաղութիւն է լինելու, ու որեւէ մէկին չի յաջողուելու մեր ժողովրդին ու մեր պետութեանը  ներքաշել տարբեր տեսակի պատերազմների մէջ»,-ըսած է Պապոյեանը: