image
Հրատապ լուրեր:

Արցախցի այս լուսավոր աղջիկը նույնպես վթարի զոհ է դարձել. «Եվրասիա» համալսարան

Արցախցի այս լուսավոր աղջիկը նույնպես վթարի զոհ է դարձել. «Եվրասիա» համալսարան

Երեւանի «Եվրասիա» միջազգային համալսարանից հայտնում են, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաեւ համալսարանի լուսավոր գործընկերն ու ուսանողուհին՝ արցախցի Հելեն Դադայանը: 

«Նա սովորում էր «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում, ամբիոնի վարիչի օգնականն էր, փայլուն ուսանող եւ «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակակիր, բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից:

«Եվրասիա» միջազգային համալսարանի ամբողջ ղեկավար կազմը, դասախոսական և ուսանողական անձնակազմը այս ծանր պահին կիսում են նրա անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,-հայտնում են համալսարանից: