Այսօրուընէ սկսեալ Հայաստանի մէջ նուազագոյն կենսաթոշակը կը բարձրանայ՝ 31 հազար 600 դրամէն դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանի մէջ այս պահուն հաստատուած նուազագոյն պարէնային զամբիւղի արժէքի 99.5 տոկոսն է: Այս մասին իր պաշտօնական դիմատետրեան էջին գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան։
«2021 թուականի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թուականը նուազագոյն կենսաթոշակը հաւասարեցնել պարէնային զամբիւղի արժէքին:
Այսօրուանից Հայաստանում նուազագոյն կենսաթոշակը կը բարձրանայ՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատուած նուազագոյն պարէնային զամբիւղի արժէքի 99.5 տոկոսն է:
Իսկ այն կենսաթոշակառուները, ովքեր իրենց թոշակը ծախսում են անկանխիկ եւ օգտւում են 10 տոկոսի չափով ետվճարի ստացման ծրագրից, փաստացի կը ստանան պարէնային զամբիւղի 106 տոկոսից բարձր գումար:
Սա աննախադէպ իրադարձութիւն է մեր երկրի պատմութեան համար: Առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կը կարողանայ հոգալ իր նուազագոյն պարէնային ծախսերը: Ընդ որում, նուազագոյն կենսաթոշակ ստանում է կենսաթոշակառուների միայն 12 տոկոսը (շուրջ 73 հազար մարդ): Միւս՝ շուրջ 500 հազար կենսաթոշակառուների թոշակը 36 հազարից աւելի բարձր է եւ յուլիսի 1-ից նրանց կենսաթոշակը նոյնպէս կը բարձրանայ:
Ընդգծեմ նաեւ, որ 2018 թուականի Յեղափոխութեան պահին Հայաստանում նուազագոյն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ: Այսինքն՝ վերջին հինգ տարում նուազագոյն կենսաթոշակը աւելի քան կրկնապատկուել է», - գրած է Փաշինեան: