image

Անվտանգութեան համակարգ, ուր բանակը առաջին գիծի վրայ պիտի չըլլայ. Փաշինեանէն յայտարարութիւն

Անվտանգութեան համակարգ,  ուր  բանակը առաջին գիծի վրայ պիտի չըլլայ. Փաշինեանէն յայտարարութիւն

Մենք կը ստեղծենք անվտանգային համակարգ մը, որու առաջին գիծին վրայ բանակը չէ: Այս մասին ԱԺ-ի մէջ յայտարարած է Նիկոլ Փաշինեան:

«Բանակից առաջ կան բուֆեռներ (արգելակ), դրանցից են օրինակ տնտեսական փոխկախուածութիւնները, որից առաջ կայ ուրիշ բուֆեռ՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից բողոքում են բոլորը: Բայց, եթէ բոլորն ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է  այդ կանոններին հաւատարիմ լինելը դրական գործելակերպ է, եւ այդ գործելակերպը ձեւաւորում է եւս մէկ բուֆեռ: Այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը  կարող է լինել լեգիտիմ (օրինական), արդարացուած եւ ապահովել անվտանգութիւնը»,- ըսած է ան:

Փաշինեան անդրադարձած է նաեւ արտագաղթի թեմային եւ անոր պատճառներուն:

«Արտագաղթի համար մենք բերում ենք տարբեր պատճառներ սկսած՝  սոցիալական (ընկերային), իրաւական  անարդարութիւններից մինչեւ բիզնես միջավայր եւ այլն: Այս բոլոր պատճառները, լինելով ճշմարիտ,  պատճառների մաքսիմում (առաւելագոյն) 10-15 տոկսն են: Եկէք խոստովանենք, որ արտագաղթի պատճառները  90 տոկոսով կապուած են մեր վարած տարածաշրջանային քաղաքականութեան հետ, արտագաղթի հիմնական պատճառը մեր կոնֆլիկտային (հակամարտութիւն) յարաբերութիւններն են մեր միջավայրի հետ»,- ըսած է Նիկոլ Փաշինեան: