2026 թուականի առաջին կիսամեակին Հայաստան մուտք գործած է 59,300-ով աւելի անձ, քան դուրս եկած է, իսկ նախորդ տարիներուն այդ ցուցանիշը 10,000-15,000 եղած է։ 2026 թուականի առաջին կիսամեակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ըսած է Ներքին գործոց նախարարութեան գաղթի եւ քաղաքացիութեան ծառայութեան պետի պաշտօնակատար Նելլի Դաւթեանը։
Ան նշած է, որ նախորդ տարի +8,660 սահմանահատում եղած է, այսինքն` մուտքերու թիւն այդքանով գերազանցած է ելքերու թիւը։
«Առաջին կիսամեակում եւս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերութիւնը դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այն բարելաւուում է տարուայ երկրորդ կիսամեակում, ինչը հիմնականում պայմանաւորուած է սեզոնային աշխատանքներով։ Այս տարի արձանագրուել է +1,347 թիւը որպէս մուտքերի եւ ելքերի տարբերութիւն։ 871,409 ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, եւ գրանցուել է 870,062 ելք։ Տարբերութիւնը դրական է»,-ըսած է Դաւթեանը։