image
Հրատապ լուրեր:

Ալեն Սիմոնեան Իսթանպուլի մէջ պիտի հանդիպի Ատրպէյճանի եւ Վրաստանի գործընկերներուն

Ալեն Սիմոնեան Իսթանպուլի մէջ պիտի հանդիպի Ատրպէյճանի եւ Վրաստանի գործընկերներուն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը Իսթանպուլի մէջ պիտի մասնակցի Միջխորհրդարանական միութեան (IPU) 152-րդ համաժողովին, որու շրջածիրէն ներս նախատեսուած են Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Ատրպէյճանի խորհրդարանի ղեկավար Սահիպա Կաֆարովայի եւ Վրաստանի խորհրդարանի խօսնակ Շալվա Փափուաշվիլիի հետ։

Այս մասին Ալեն Սիմոնեանը յայտնած է Ազգային ժողովէն ներս ճեպազրոյցի ժամանակ։

«Բազմաթիւ երկրների խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Այս պահի դրութեամբ նախատեսուած են հանդիպումներ Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ»,-մանրամասնած է Սիմոնեանը։