image

77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց

77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց

77 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկեց: Քվեարկության արդյունքները ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: 

Հիշեցնենք, որ  այսօր Ազգային ժողովը գումարել էր արտահերթ նիստ, որի
օրակարգում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումն էր, ինչպես նաև՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: