image
Հրատապ լուրեր:

Ստամբուլում կրկին տարեց հայ են սպանել (լուսանկար)

Ստամբուլում կրկին տարեց հայ են սպանել (լուսանկար)

Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ զույգի տուն մտած հանցագործները տունը թալանելուց հետո զույգին կապել են մահացու «խոզի կապանքով» ու հեռացել, գրում է new.am-ը՝ հղում անելով Hurriyet-ին:

Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Շիշլիում տարեց հայ զույգի տանը մաքրությամբ զբաղվող աշխատակիցը հերթական այցի ժամանակ տեսնելով, որ տան դուռը բացող չկա, զանգահարել է տարեց ամուսինների ազգականներին, ովքեր անմիջապես ոստիկանություն են հայտնել։

Դեպքի վայր մեկնած հրշեջները պատուհանից ներս են մտել եւ տեսել «խոզի կապանքով» կապված ամուսինների։  Պարզվել է, որ կապված  85-ամյա ամուսինը խեղդվել է, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում է գտնվում։

Հիվանդանոց տեղափոխված տարեց հայ կինը պատմել է, որ տունը թալանել ու իրենց կապել են 3 տղամարդ։


79-year-old Seta Demirci is being escorted to an ambulance after being found bound and gagged in her apartment in Istanbul

 

Նշենք, որ սա Թուրքիայում հայ տարեցների նկատմամբ կատարված միակ բռնությունը չէ. 2013-ին Ստամբուլի Սամաթիա հայկական թաղամասում հարձակման են ենթարկել 4 հայ կին, սեփական բնակարանում դաժանորեն սպանվել է 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը: 2012-ի դեկտեմբերին կրկին Սամաթիայում 87-ամյա մեկ այլ հայ կին էր դաժան ծեծի ենթարվել և կորցրել տեսողությունը:  Երկու տարի առաջ  Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: