Պոլսահայ գրող, հրապարակախոս, բառարանագիր Սևան Նշանյանի ազատությունը թուրքական բանտից պահանջող ստորագրահավաքին change.org -ում արդեն միացել է 4478 հոգի:
Ինչպես հայտնի է՝ Սևան Նշանյանը թուրքական դատարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, սակայն այդ որոշման դեմ պայքարողները վստահ են, որ հայ մտավորականի դեմ վճիռը պայամանավորված է ոչ թե ապօրինի շինարարության իրականացմամբ, այլ իսլամի վերաբերյալ նրա մտքերով:
Ստորագրահավաքը շարունակվում է change.org-ում: