image

Մենք փնտռել ենք հայրենիքը, ինչպէս թիթեռնիկը փնտռում է ճրագը. Կոստան Զարեան

Մենք փնտռել ենք հայրենիքը, ինչպէս թիթեռնիկը փնտռում է ճրագը. Կոստան Զարեան

Հայաստանը արիւնիս մէջ է մտնում ամենօրեայ գինիի հետ միասին:

Ճահիճներից բարձրացող ջերմը անբնական ոգեւորութիւններ է տաիս:

Գլխարկս բարձրացնում եմ

Բարեւ ձեզ, եւ ամէն ինչ բարեւում է:

Ժպտում են:

«եկել էք լաւ էք արել, լաւ էք արել...»

Այդ «լաւ էք  արել»ի մէջ քիմիական բարդ բաղադրութիւններ կան:Զգում եմ որ այդպէս է, սակայն չտեսնել եմ ձեւացնում:

Կան ուրոշներ էլ նոր եկած:Մեր մէջ մի տեսակ ենք խօսում, տեղացիների  հետ ուրիշ:

Ամէնքն էլ խաղում են փաստը ՝ այդ է:

Մէկ մէկի խորհուրդներ են տալիս՝ չլի՞նի որ այսպէս ասես, չլինի որ այնպէս ասես:

Եղբայր չես հասկանում այստեղ Եւրոպա չի:

Այսօր ես  էլ եկել եմ:

Նայում եմ յետ: Ճամբաս օձապտոյտ անցնում է կոմոյի լճի ափթերից Ֆլորենցիա, Վենետիկ, Պոլիս: Ամբողջ Եւրոպան ափիս մէջ ոսկի փոշի է: Լոյսերը աղաւաղուած են, եւ միտքս կանգ է առել ջերմաչափի կատարին:

Մենք փնտռել ենք հայրենիքը, ինչպէս թիթեռնիկը փնտռում է ճրագը, որի վրայ պիտի այրվի:

Չկայ  ողբերգութիւն աւելի մեծ, քան մեր  ողբերգութիւնը:

Հայաստան, Հայաստան:

 

Անցորդը եւ իր ճամբան Կոստան  Զարեան