Քունգ Ֆուի Արցախի հավաքականի մարզիկները վերադարձել են Եվրոպայի առաջնությունից, տեղեկանում ենք Արցախի հեռուստատեսության պատրաստած տեսանյութից: 5 մարզիկներն Արցախ են բերել 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Շուշիի Տանկ հուշարձանի մոտ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանի գլխավորությամբ` մեր չեմպիոններին դիմավորել են ընկերները, հարազատներն ու արցախցի մարզասերները: Դիմավորողների մեջ էր նաև Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, Հայ սև գոտիների միության և ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Արևելյան մարտարվեստների վարպետ Մաստեր Կարոն՝ Կարո Քեբաբջյանը, որ գետնին նետեց Ադրբեջանի դրոշը, ի բողոք ադրբեջանցի մարզիկների կողմից հայ մարզիկների վրա հարձակվելու միջադեպի:
Ինչպես արդեն հայտնել ենք, առաջնության ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները ծանր են տարել արցախցիների հաղթանակն ու մահակներով հարձակվել մեր մարզիկներ վրա: Միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել ու դուրս է մնացել մրցապայքարից: Հայաստանի Քունգ ֆուի ֆեդերացիան արդեն բողոք է ներկայացրել Չինաստանում գտնվող միջազգային ֆեդերացիա: