Մասիս քաղաքում բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից տեղադրված ոսկեգույն տոնածառի գնի մասին տարբեր լուրեր էին պտտվում: Ըստ ժողովրդի` տոնածառն արժեցել էր 100.000 դոլար: 168.am-ին հաջողվել է պարզել, որ թանկարժեք տոնածառը գնվել է 51.000 եվրոյով և մոտավորապես 13.000 եվրո էլ կազմել է տեղափոխման ծախսերը: Տոնածառը մեքենաներով Մասիս է տեղափոխվել Գերմանիայից: Ընդհանուր առմամբ տոնածառի գնումն ու տեղափոխումը կազմել է 64.000 եվրո: Տեղեկությունը լրատվամիջոցին է տրամադրել Մասիսի քաղաքապետը:
Մանրամասները` այստեղ: