image

Լիոնի նոր քաղաքապետը հայազգի ՝ Ժորժ Քեփենեկեանն է

Լիոնի     նոր  քաղաքապետը հայազգի ՝   Ժորժ Քեփենեկեանն է

Ժորժ Քեփենեկեան ֆրանսական Լիոն քաղաքի  նոր քաղաքապետն է: Լիոնի քաղաքային խորհուրդը այդ պաշտօնին համար ընտրած է  հայ թեկնածուն: Խորհուրդի 72 անդամէն անոր թեկնածութեան օգտին քուէարկած են  49 անդամներ:   Այսպիսով 67-ամեայ հայ գործիչը յաջորդեց Լիոնը 2001 թուականէն ղեկավարած Ժերար Կոլոմին, որ Ֆրանսայի նոր ձեւաւորուած կառավարութեան մէջ արդէն նշանակուած է Ներքին գործոց նախարար:  Ըստ կարգ  մը աղբիւրներու Լիոնի քաղաքապետի պաշտօնը զբաղեցնելու համար Քեփենեկեանի թեկնածութիւնը առաջադրած էր Կոլոմը:  Հայազգի   քաղաքապետը 2014-էն Կոլոմի մշակութային եւ խոշոր միջոցառումներու հարցերով առաջին տեղակալն էր: Ան աշխոյժ ներդրում ունեցած է Լիոնի զարգացման գործին: Ժորժ Քեփենեկեան ներգրաւուած եղած է նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին մէջ: