image

Հայաստանից առաջին անգամ պետական թատերախումբ է ժամանել Թուրքիա.մամուլ

Հայաստանից առաջին անգամ պետական թատերախումբ է ժամանել Թուրքիա.մամուլ

Անդրադառնալով թուրքական «Բոյալը քուշ»  թատրոնի հրավերով Ստամբուլ մեկնած Երեւանի Պատանի   հանդիսատեսի պետական թատրոնի հոկտեմբերի 15-ի ներկայացմանը` թուրքական մամուլը գրում է, որ առաջին անգամ է, որ Հայաստանից պետական թատերախումբ է ժամանում Թուրքիա: Ինչպես  տեղեկացրել էինք,   Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երեկ Շիշլիում խաղացել է  Էդիտ Պիաֆին նվիրված  «Մարսել»  մենաներկայացումը, որն ընթացել է լեփ-լեցուն դահլիճում: 

Թուրքական մամուլը տեղեկացնում է, որ հայկական թատրոնի առաջին ներկայացմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, ինչպես` Ստամբուլում Ֆրանսիայի ավագ հյուպատոսը, քաղաքապետարանի անդամներ, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը: