Այսօր՝ փետրվարի 18-ին ժամը 20-ին Չեխական հեռուստատեսության 2-րդ ալիքով կցուցադրվի «Հայաստան՝ անակնկալներով լի երկիր» ֆրանսիական փաստավավերագրական ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին, տեւողությունը՝ 52 րոպե։
Չեխական հեռուստատեսությունը հայտնում է, որ Հայաստանը երեքհազարմյա պատմություն ունեցող երկիր է, մ.թ. 301 թվականին առաջինն է քրիստոնեությունն ընդունել իբրեւ պետական կրոն։ Իր պատմության ամենաողբերգական տարիները եղել են 20-րդ դարում, երբ 1915-18 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղահանվել է ու ոչնչացվել է 1.5 միլիոն հայ։
Ֆիլմի ցուցադրումը կկրնվի նաեւ փետրվարի 19-ին եւ 24-ին։