Թուիթերի աղջիկը. այսպես են անվանում հալեպցի 7 տարեկան Բանա ալ Աբըդին, որը հազարավոր հետևորդներ է ձեռք բերել՝ Թուիթերում գրառումներ կատարելով պատերազմող Հալեպից: Իր գրառումներով նա հուզում է հազարավոր մարդկանց, որոնք կարդում են փոքրիկ աղջկա խոսքերը՝ պատերազմի դեմ: Բանան այժմ բնակվում է Թուրքիայում: Արաբական մամուլը գրում է, որ մեկ ամիս առաջ Բանային ու նրա ընտանիքին ընդունել են Թուրքիայի նախագահ Էրդողանն ու նրա կինը: Փոքրիկ ու համարձակ աղջիկն այս անգամ նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, խնդրելով օգնել և փրկել Սիրիայի փոքրիկներին:

Բանայի ընտանիքը՝ Թուրքիայի նախագահական պալատում
Բանա ալ-Աբըդը ԱՄՆ նախագահին ուղղված նամակում գրել է, որ իր ընկերներից ոմանք զոհվել են պատերազմի ժամանակ, և ինքը մեկն է այն միլիոնավոր երեխաներից, որոնք տառապում են պատերազմի պատճառով: Նա նշել է, որ ինքն ու իր հասակակակիցները խաղաղություն են ուզում և խնդրել է Թրամփին՝ փրկել Սիրիայի ժողովրդին և երեխաներին:
