Պոլսում լույս է տեսել արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Զարդարյանի հոդվածների ժողովածուն: Գիրքը հրատարակվել է Պոլսո «Ժամանակ» օրաթերթի «Ժամանակ» մատենաշարով և շարունակությունն է հրատարակչական այն գործին, որ օրաթերթը սկսել է` լույս ընծայելով հնագույն հայկական թերթերից մեկում` «Ժամանակում» աշխատած գրողների, խմբագիրների, նշանավոր գործիչների գրական ու հրապարակախոսական գործերը: Մինչ այժմ ադեն տպագրվել են Քասիմի` Միսաք Քոչունյանի և Երուխանի հոդվածների և ստեղծագործությունների ժողովածուները: Պոլսո «Ժամանակ» օրաթերթից տեղեկանում ենք նաև, որ այս հրատարակչական գործով թերթը վերարժեվորում է հայ մտավորականության այն ներկայացուցիչներին, ովքեր աշխատակցել են «Ժամանակին»:
Ռուբեն Զարդարյանի հոդվածների ժողովածուն խմբագրել է գրականագետ, «Ժամանակի» աշխատակից Սևան Դեյրմենջյանը, առաջաբանի հեղինակը պատմաբան Վահե Թաշճյանն է, իսկ գրքի կազմը, ինչպես նշում է օրաթերթը, տաղանդավոր արվեստագետ Արետ Գըջրի գործն է:
Զարդարյանը Հայոց Մեծ Եղեռնին զոհ գնացած մտավորականներից է: