image

Այսօր Ստամբուլում սպասվում են ցույցեր. բաժանվել են թռուցիկներ (լուսանկար)

Այսօր Ստամբուլում սպասվում են ցույցեր. բաժանվել են թռուցիկներ (լուսանկար)

«Արեւելքի» Ստամբուլի աղբյուրները հաղորդում են, որ   թուրք ազգայնականներն այսօր նորից ցույցեր են նախապատրաստում քաղաքի տարբեր շրջաններում:  Հայաշատ շրջաններում թռուցիկներ են բաժանվել, որոնք պարունակում են հակաքրդական արտահայտություններ: Մեր աղբյուրը հայտնում է, որ այս անգամ ազգայնականները  հայաբնակ մյուս շրջաններից` Շիշլիից,  Քուրթուշլուից եւ նախկին հայաբնակ Բեշիկթաշ թաղամասերից հասել են նաեւ  հայաբնակ մեկ այլ շրջան`      Ֆերիքօյլու: Ֆերիքօյլուում նրանց բաժանած թռուցիկները կրում են  «Ֆերիքօյլուի երիտասարդներ» ստորագրությունը:   Ցույցերի հիմնական   նպատակը Քրդստանի Աշխատավորական կուսակցության` PKK-ի դէմ  վանկարկումներ   կատարելն է: Հայերը տարակուսած են, թե ինչու են ազգայնականները իբրեւ ցույցի վայրեր ընտրել հենց հայկական թաղամասերը: Թուրքական բազմաթիվ դրոշներ են կախված նաեւ  Սուլթան Բայազետ  փակ շուկայի տարածքում: