image
Հրատապ լուրեր:

Հայուհին մուրաբայի վարդը ներկայացրել է Չիկագոյի կոնֆերանսում

Հայուհին մուրաբայի վարդը ներկայացրել է Չիկագոյի կոնֆերանսում

«Նաիրիան» հայկական բուսական կոսմետիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արփի Ավետիսյանը մուրաբայի վարդը ներկայացրել է Չիկագոյի Դերմատոլոգների միջազգային կոնֆերանսում: Ինչպես հայտնում է երիտասարդ գիտաշխատողը՝ մասնագետներին զարմացրել էր  «Նաիրիան» լաբորատորիայում մուրաբայի վարդի վրա կատարված հետազոտության արդյունքները: Նրանք բարձր են գնահատել հատկապես այն, որ հայ մասնագետները վարդի թերթիկների հակաօքսիդիչ հատկությունը համեմատել էին թուրինջի կոrիզի քամուկի նմանօրինակ հատկության հետ: