image

Քաշաթաղի յանձնումէն ետք Սիւնեաց Խոզնավար գիւղը վտանգի տակ

Քաշաթաղի յանձնումէն ետք Սիւնեաց Խոզնավար գիւղը վտանգի տակ

 

Սիւնիքի մարզի Խոզնավար գիւղը, որ 1 դեկտեմբերին Քարվաճառը Ատրպէյճանին յանձնելէ ետք սահմանամերձ դարձած է, ընդամէնը 1 քմ հեռու է սահմանէն։

 

«Գիւղը փոսի մէջ է, երեք կողմից շրջափակուած, ու իրենք մեզանից բարձր դիրքում են։ Տները բոլորն էլ մօտ 1 քմ են հեռու սահմանից։ Իսկ գիւղի ճանապարհն անցնում է վտանգաւոր տեղով՝ սահմանից մի 600-700 մեթր է հեռու»,- NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ նշած է hամայնքի վարչական ղեկավար Վարօ Գրիգորեանը` նշելով, որ ատրպէյճանցիները գիւղի սահմանիմ մօտ դեռ չեն դիրքաւորուած, սահմանը մեր կողմէ կը պահեն զինուորականները։ 

Թէեւ ատրպէյճանցիները դեռ չեն մօտեցած գիւղի սահմանին, սակայն գիւղացիներու շրջանին տարակուսանք է՝ արդեօք կը կարողանան շարունակել ապրիլ գիւղին մէջ, երբ հակառակորդը այդքան մօտ է։ 350 բնակիչ ունեցող գիւղին մէջ մարդիկ մեծամասամբ անասնապահութեամբ կը զբաղին, իսկ այժմ զրկուած են արօտավայրերէն, քանի որ անոնք մնացած են սահմանէն այն կողմ։ 

«Մենք էդ տարածքով էինք ապրում, հիմա ոչ մի բան չի մնում մեզ, մարդիկ ուզում են գնալ  գիւղից։ Մարդ կայ՝ 10 հատ խոշոր ունի, ասում է՝ չեմ կարող պահել։ Ուզում են ծախեն, էն էլ այնպիսի թուեր են ասում, որ գժւում են մարդիկ։ Չորս գլուխ անասունի համար մէկի արժէք են տալիս»,- նշած է ան։