image
Հրատապ լուրեր:

Ռուսաստանի նախագահն անձամբ կը զբաղի հայ գերիներու հարցով. Արա Աբրահամեան

Ռուսաստանի նախագահն անձամբ կը զբաղի հայ գերիներու հարցով. Արա Աբրահամեան

 

Ռուսաստանի հայերու միութեան (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամեանը հայ ռազմագերիներու խնդրով դիմած է ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինին։

 

Կը տեղեկանանք ՌՀՄ-ի «եութուպ»եան ալիքին մէջ հրապարակուած տեսանիւթէն, որուն մէջ Աբրահամեանը մանրամասներ ներկայացուցած է։

«Մենք պարտաւոր ենք այդ հարցով (գերիներու հարցով - ԽՄԲ.) զբաղուել, ես զբաղւում եմ։ Այ, երէկ ես եկել եմ, երէկ ես առաջինը հանդիպել եմ նախագահի օգնականի հետ միջազգային գծով՝ Ուշաքովի հետ, Եուրի Վիքթորովիչ։ Առաջին խնդիրը դա ենք դրել։ Մենք նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան»,- նշած է Աբրահամեանը։

Անոր խօսքերով՝ այսօր անձամբ ՌԴ նախագահը կը զբաղի գերիներու հարցով։

«Երբ որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահը կը զբաղուի, դա, գիտէ՞ք, շատ ազդեցիկ, ինձ թւում է, ներկայացնելու կարիք չկայ, չէ՞, իր հնարաւորութիւնները եւ մեր հնարաւորութիւնները։ Մեզ մնում է մի բան՝ անընդհատ հսկենք, անընդհատ, ամէն օր ասենք՝ «Ի՞նչ եղաւ»։ Ոչ թէ սպասենք՝ ինքը ինչ-որ պատասխան կը տայ, ամէն օր։ Ես երէկ ասել եմ, խօսացել եմ, չէ՞, այսօր զանգահարել եմ իրեն, ասում է՝ «Չհասկացանք, պարո՛ն Աբրահամեան, արդէն երէկ ասեցինք», բայց ասեցի՝ «Մի օր անցել ա, ի՞նչ եղաւ»։ Մենք պէտք է լինենք յամառ եւ այդպէս հետեւողական, որպէսզի այս խնդիրը լուծուի»,- մանրամասնած է միութեան նախագահը։