image

Թթի փառատոն Գորիսում

Թթի փառատոն Գորիսում

Գորիսում ավանդական է դարձել թթի փառատոնը, որը նշանավորում է թութ թափելու ավանդական արարողությամբ։ Ընտանիքի անդամները համախմբող այս ավանդույթն այսօր էլ պահպանվում է, ավելին՝ թթաթափին մասնակցում են հարեւաններ, բարեկամներ։ Գորիսի համայնքապետարանը հատուկ միջոցառումներ է անցկացնում թթենի ունեցող ընտանիքների համար՝ նրանց քաջալերելով թութ թափելու արարողությունը նկարահանել եւ պատրաստել՝ մրցույթի մասնակցելու համար։ 

Այս տարի փառատոնը հիմնականում անցկացվել է Գորիսի Կոմիտասի 8 տան բակում։ Թթաթափին մասնակցել են ինչպես բակի բնակիչները, այնպես էլ՝ զբոսաշրջիկներ։