image
Հրատապ լուրեր:

«Միսս Բոստոն» մրցույթի հաղթողը հայուհի է

«Միսս Բոստոն» մրցույթի հաղթողը հայուհի է

Բոստոնում անցած գիշեր ավարտվել է «Միսս Բոստոն» ամենամյա գեղեցկության մրցույթը, որի հաղթողը հայուհի է՝ Քրիստինա Այանյանը:  «Արեւելքի» տեղեկություններով, հայուհին ծնվել է ԱՄՆ-ում, նա գեղեցկության մրցույթների է մասնակցում յոթ տարեկանից: Հատկանշական է, որ տասը տարեկանում  Քրիստինան ճանաչվել է «Միսս Բոստոն» մանկապատանեկան մրցույթի հաղթող, իսկ 2013 թ.-ին ստացել է Մասաչուսեթս նահանգի «Միսս արտակարգ անչափահաս-2013» մրցույթի գլխավոր թագը: 

Քրիստինա Այանյանը լավ տիրապետում է հայերենին, հաճախ է այցելում Հայաստան, ներգրավված է համայնքային կյանքում, իսկ ավելի վաղ աշխատել է ABC հեռուստաընկերությունում՝ լուսաբանելով Emmy մրցանակաբաշխությունը։ Այժմ թղթակցում է The Armenian Weekly-ին: