Հայազգի ֆիլմարտադրող Սթիվըն Զաիլեանը «Կոլտըն կլոպ»ի թեկնածու

10 Դեկտեմբեր 2019 , 11:17
Հայազգի սենարիսթ, բեմադրիչ եւ ֆիլմարտադրող Սթիվըն Զաիլեանը առաջադրուած է «Ոսկէ կլոպուս» մրցանակի։ «Արմէնբրես»-ի հաղորդմամբ՝ ան առաջադրուած է «Լաւագոյն սենարի համար» անուանակարգով։
2019-ին յայտնի բեմադրիչ Մարթին Սքորսեզէն Զաիլեանի սենարով նկարահանած է «Իրլանտացին» ֆիլմը Netflix-ի պատուէրով։ Ֆիլմը առաջադրուած է քանի մը անուանակարգով՝ այդ շարքին որպէս լաւագոյն ֆիլմ։ Ֆիլմին մէջ նկարահանուած են Ալ Փաչինոն, Ռոպերթ տե Նիրոն եւ այլոք։
Զաիլեանը ծնած է Ֆրեզնօ, Քալիֆորնիա: Անոր հայրը՝ Ճիմ Զաիլեանը, եղած է ռատիոլրագրող: Աւարտած է Սան Ֆրանսիսքոյի պետական համալսարանը (1975):
Հեղինակ է «Բազէն եւ Ձիւնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտռել Պոպի Ֆիշերը» (1993, նաեւ՝ բեմադրիչ), «Շինտլըրի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելութիւն» (1996, նաեւ՝ բեմադրիչ), «Հաննիպալ» (2001), «Նիւ Եորքի աւազակախումբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագաւորի ողջ թիկնազօրը» (2006) եւ այլ ֆիլմերու սենարներ։
1994-ին արժանացած է «Օսքար» մրցանակի «Շինտլըրի ցուցակը» ֆիլմի սենարի համար։ Նաեւ երեք անգամ առաջադրուած է «Օսքար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նիւ Եորքի աւազակախումբերը» (2002) եւ «Թագաւորի ողջ թիկնազօրը» (2006) ֆիլմերու սենարներու համար։
Լրահոս
Խապրիկ


2021-01-21 - Որոնք են Պայտընի վարչակազմի առաջնահերթութիւնները

2021-01-21 - Սէյրան Օհանեան «կրկնա՞ծ է» Վ. Փութինի արարքը
Լուսանկար եւ պատմութիւն

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Պէյրութի աւերակներուն մէջ

2020-05-24 - Վարդան Մամիկոնեանի յայտնի նկարի պատմութիւնը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդէն. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներէն

Ի՞նչ Գրեցին

2021-01-17 - Դէպի Լիբանան «Քորոնա»ի պատուաստները՝ Փետրուարին

2021-01-05 - Քաթար կը վերադառնայ իր կարեւոր դերին

2020-12-30 - «Պանք ալ ահտաֆ»ի դիմաց ՝ «խելացի հրթիռներ»

2020-12-29 - Աբօ Աշճեան գլխագիր ղեկավարը
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա


2021-01-21 - Սէյրան Օհանեան «կրկնա՞ծ է» Վ. Փութինի արարքը

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր

2021-01-19 - Ընտրութիններու յետաձգումը Փաշինեանի յօգուտ չէ

2021-01-16 - Տ. Մեղրիկ եպս. Բարիքեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր
