image

Սեպուհ Սիմոնյանն ու Ռայան Մերչանտը ելույթ կունենան Գյումրիում

Սեպուհ Սիմոնյանն ու Ռայան Մերչանտը  ելույթ կունենան Գյումրիում

Capital Cities ամերիկյան ինդի փոփ դուետը՝ մեր հայրենակից Սեպուհ Սիմոնյանի գլխավորությամբ, Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին ելույթ կունենա Գյումրիում: Վարդանանց հրապարակում նախատեսված համերգին կհնչեն խմբի սիրված ու հայտնի երգերը: 

 

 

 

Դուետը ձևավորվել է 2008 թվականին, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2011 թվականին թողարկված «Safe and Sound» երգի շնորհիվ, որը միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականներ և ստացել է մի քանի սերտիֆիկատ: