image

Արաբական մամուլը երրորդ անգամն է անդրադառնում Արփինե Հովհաննիսյանին. լուսանկար

Արաբական մամուլը երրորդ անգամն է անդրադառնում Արփինե Հովհաննիսյանին. լուսանկար

Այսօր արաբական նշանավոր alkhabarpress լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի արդարադատության նախարարը շարունակում է մնալ իբրև «ամուրի գեղեցկուհու պատկեր»: alkhabarpress-ը, հրապարակելով նախարարի լուսանկարները, ավելացնում է. «Արփինե Հովհաննիսյանի նշանակման օրվանից շատ է խոսվել նրա գեղեցկության մասին, անգամ՝ Հայաստանի մամուլից դուրս, ինչպես օրինակ՝ Թուրքիայում: Նա 32 տարեկան է, ծնվել է Երևանում»:  

Նշենք, որ արդեն երրորդ անգամն է արաբական մամուլն անդրադառնում Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ երեք անգամն էլ շեշտելով նրա գեղեցկությունն ու երիտասարդ նախարար լինելու հանգամանքը: Ինչպես  տեղեկացրել էինք,  2015-ի սեպտեմբերին արաբական առաջատար թերթերից մեկը` «Ադդիար»-ը  (Addiyar)  անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը` նրան անվանելով աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի: Ավելի ուշ՝ հոկտեմբերին սիրիական  «Շաամթայմս»  անկախ համարվող կայքը ներկայացրել է  աշխարհի 10 ամենագեղեցիկ կին նախարարների ցանկը,  որում առաջին տեղը զբաղեցնում է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: