image

Ցեղասպանության հետևանքով ընտանիքը կորցրած եզդի գործիչ Նադիա Մուրադը Հայաստան է այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հետևանքով ընտանիքը կորցրած եզդի գործիչ Նադիա Մուրադը Հայաստան է այցելելու. տեսանյութ

Ինչպես տեղեկանում ենք «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունից,  ապրիլի 24-ին ժամը 14:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի է ունենալու հանդիպում՝ եզդի հասարակական գործիչ Նադիա Մուրադի հետ: Նադիա Մուրադը եզակի եզդի կին գործիչներից է, որ Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել է ամբողջ աշխարհով մեկ, ելույթ ունենալով  նաև ՄԱԿ-ում: Երիտասարդ եզդի գործիչը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ` ներկայացնելով 2014 թվականին եզդիների հետ տեղի ունեցածը: Նադիա Մուրադը ծնունդով Շանգալի մարզի Քոչո գյուղից է, նա եզդիների ցեղասպանության հետևանքով կորցրել է իր ընտանիքի բոլոր անդամներին: