Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Ղեւոնդ տաճարում Խաչվերացի տոնի առթիվ տեղի կունենա հանդիսավոր սուրբ պատարագ եւ քարոզ: Պատարագելու եւ քարոզելու է թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը:
Մայր Տաճարի առջեւից Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանն իր խոսքում պատմում է տաճարի առջեւ տեղադրած հուշակոթողի եւ Խաչվերացի տոնի խորհուրդների մասին: