Կառավարութեան դիմաց հաւաքուած են Արցախեան վերջին պատերազմին զոհուած շարք մը զինծառայողներու ծնողներ ու հարազատներ, որոնք կը հրաժարին ընդունիլ աճիւններու DNA հետազօտութիւններու արդիւնքները:
«Ունենք տուեալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակում է գտնուում, չեմ ուզում եթերում փակագծեր բացել: Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում DNA հետազօտութիւնների պատասխանները, եկէք կառավարութեան դիմաց: Բաւական թուով հաւաքուել ենք, կարող էք մեզ միանալ: Կը գաք, կը բացատրենք ինչ է եղել, ոնց է եղել եւ ինչ կարող է տեղի ունենալ: Խնդրում եմ արձագանգէք, սպասնում ենք բոլորիդ»,- դիմատետրեան ուղիղ եթերի ժամանակ նշած է զոհուած զինծառայողի հօրեղբայր Արսէն Ղուկասեանը: