image
Հրատապ լուրեր:

Ըստ Փաշինեանի անցնող 2018 եւ 2020 տարիներէն ետք Հայաստանին բախտ վիճակուեցաւ պետութիւն դառնալ

Ըստ Փաշինեանի անցնող 2018  եւ 2020 տարիներէն ետք Հայաստանին բախտ վիճակուեցաւ պետութիւն դառնալ

2018-էն եւ 2020-էն յետոյ ՀՀ-ն շահեցաւ ինքնիշխանութիւն, շահեցաւ որպէս պետութիւն ըլլալու առիթ։

Այս մասին Ազգային ժողովին մէջ կառավարութեան հետ հարց ու պատասխանի ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Մենք ինչ անում ենք, անում ենք յանուն Հայաստանի Հանրապետութեան պետական շահերի․ անկախ նրանից որեւէ մէկը որեւէ բան զիջում է, թէ չի զիջում։

Մեր նպատակներն այն չի, որ Ադրբեջանը բան զիջի, մեր նպատակն այն է, որ մենք ՀՀ-ի ինքնիշխանութիւնը, զարգացումը եւ պետութեան յարատեւութիւնն ապահովենք։ Այստեղ մտածողութեան հարթութիւնների հարց է։  Ես քնում արթնանում եմ, մտածում եմ Հայաստանն ինչ շահեց։

Կիրանցի պատը Հայաստանի Երրորդ Հանրապետութեան ամենամեծ յաջողութիւնն է, դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, ստացել է խաղաղութիւն եւ անվտանգութիւն շատ փոքր հատուածում։

2020 թուականից յետոյ եւ 2018 թուականից յետոյ Հայաստանը շահեց ինքնիշխանութիւն, Հայաստանը շահեց անկախութիւն, Հայաստանը շահեց պետականութիւն եւ այդպէս շարունակ, եւ Հայաստանը շահեց լինելու շանս (առիթ), որպէս պետութիւն լինելու շանս»,- ըսած է ան։