image

Ըստ մասնագէտին Երեւանի մէջ ամիսը մինչեւ 100 հազար ԱՄՆ տոլար վաստակող կայ

Ըստ մասնագէտին Երեւանի մէջ ամիսը մինչեւ 100 հազար ԱՄՆ տոլար վաստակող կայ

Հայաստանի մէջ ամենաբարձր վարձատրուող ոլորտներն են ՏՏ (տեղեկատուական արհեստագիտութիւն) ($1000-էն $3000 եւ աւելի), դեղագործութիւնը ($500-600), շինարարութիւնը (լաւ մասնագէտները կը վաստակին $600-800), հանքարդիւնաբերութիւնը ($500-600), քաղաքացիական ծառայութիւնը (յաւելավճարները ներառեալ): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցին ըսած է Հայաստանի գործատուներու միութեան նախագահ, տնտեսագէտ Գագիկ Մակարեանը։

«Մետաղագործութեան՝ որպէս ակտիւ ոլորտներից մէկի աշխատավարձը նոյնպէս տատանւում է 500-600 դոլարի սահմաններում։ Աւելի քիչ են վճարում հիւրանոցային ոլորտում, հանրային սննդի եւ սննդի արտադրութեան ոլորտներում միջինը 350-400 դոլար։ Տեքստիլ ոլորտում միջին աշխատավարձը 300-400 դոլար է։

Հայաստանում միջին աշխատավարձը 230-250 հազար դրամ է։ Աճում մեծ դեր են ունեցել շինարարութեան ոլորտը, որն ապահովում է աւելի շատ զբաղուածութիւն, ՏՏ (տեղեկատուական արհեստագիտութեան) ոլորտը եւ պետական ​​կառոյցների ոլորտը։ Ընդհանուր առմամբ, այս 5-6 ճիւղերի շնորհիւ բարձրացել է միջին աշխատավարձը, որը նախկինում կազմում էր 180 հազար դրամ։ Լուրջ զբաղուածութիւն է ապահովում նաեւ հրուշակեղէնի ոլորտը»,- նկատած է տնտեսագէտը։

Փորձագէտն ըսած է, որ Հայաստանի մէջ կան մարդիկ, որոնք մի քանի տասնեակ հազար տոլարի եւ աւելի աշխատավարձ կը ստանան։

Ան պարզաբանած է, որ նման գումարներ կը ստանան բարձր որակաւորում ունեցող մասնագէտներ՝ հիմնական կառավարիչներ (մանէյճըր), ղեկավարներ, դրամատնային ոլորտի, կապի եւ կապի ոլորտի մէջ տնօրէններու խորհուրդներու անդամներ։ Մակարեանը աւելցուցած է, որ լաւ արտադրական ձեռնարկութեան մէջ՝ նոյն հանքարդիւնաբերութեան ոլորտին մէջ, աշխատավարձերը կրնան հասնիլ նոյնիսկ ամսական մինչեւ 40 հազար տոլարի եւ աւելի, մինչեւ 100 հազար տոլարի։