image

«Յատուկ ռեժիմով միջանցքի մասին քննարկում չի լինելու, բացառուած է, դա կարմիր գիծ է մեզ համար»․ Մհեր Գրիգորեան

«Յատուկ ռեժիմով միջանցքի մասին քննարկում չի լինելու, բացառուած է, դա կարմիր գիծ է մեզ համար»․ Մհեր Գրիգորեան

Հայաստանի ինքնիշխան ենթակառուցուածքներու վրայ ամբողջութեամբ պիտի տարածուի ՀՀ-ի իրաւազօրութիւնը։

Այս մասին լրագրողներու հետ զրոյցին նշած է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը։

«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների եւ ի վերջոյ ապաշրջափակմանը, ինչը կարեւոր նշանակութիւն ունի նաեւ ՀՀ-ի համար»,-ըսած է ան։

Դիտարկման, որ յայտարարութիւններ կը հնչէին իշխող ուժի ներկայացուցիչներու կողմէ, որ ապաշրջափակման պարագային մաքսային հսկղութիւնը կրնայ իրականացուիլ միջազգային կազմակերպութեան միջոցով, փոխվարչապետը ըսած է․

«Նման քննարկում այս պահին չկայ, օրակարգում նման հարց չենք մշակել։ Նման գաղափարներ շրջանառուել են, բայց այդ հարցի հետ կապուած մշակուած ձեւաչափ չկայ»։

Խօսելով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, Գրիգորեանը ըսած է․

«Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկիւնից, կիրառուել է միջանցք եզրը, շատ դէպքերում յայտարարուել է որպէս տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունուած տերմին է։ Բայց ես կարծում եմ շատ դէպքերում էլ ընդգծել է միջանցքը այլ տեսակէտ կամ վերաբերմունք ունենալու համար։

Երկրորդ տարբակի հետ կապուած մենք մշտապէս տուել ենք մեր պաշտօնական դիրքորոշոմը, որ դա ուղղակի բացառած է։ Տրանսպորտային հաղորդակցութեան մասին մենք միշտ պատրաստ ենք խօսել, միջանցքի մասին, եթէ դրա տակ ենթադրւում է յատուկ ռեժիմ, ապա ոչ, չենք քննարկելու, դա մեզ համար կամիր գիծ է»։